Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Անձնական կարծիքն ու ձայնը շատ ավելի բարձր են հնչում ամբոխի աղմուկից

Անձնական կարծիքն ու ձայնը շատ ավելի բարձր են հնչում ամբոխի աղմուկից
21.04.2025 | 10:00

Մարդկանց թվաց, թե Քրիստոսին խաչ բարձրացրեցին «ամբոխի ցանկությամբ», բայց նրանք չգիտակցեցին, որ առաջին հերթին խաչեցին իրենց խիղճը: Որովհետև լռեցին, վախեցան, անտարբեր գտնվեցին:

Մարդկային լռությունը, պիղատոսյան ձեռքերը լվանալն ու անտարբերությունը ծնում են ողբերգություններ: Յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության բացակայությունը ծնում է հանցագործություններ, որոնք մեղավորներ չունեն:

Պիղատոսի որոշումից 2000 տարի անց էլ մարդու էությունը չի փոխվել: Ու քանի ամեն ոք չխոստովանի ամբոխի որոշման մեջ իր ունեցած դերակատարությունը, մենք դատապարված ենք նորից ու նորից կրկնել նույն սխալները: Անձնական կարծիքն ու ձայնը շատ ավելի բարձր են հնչում ամբոխի աղմուկից:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ